Պարզվում է` տղամարդկանց հմայքն ու իմունիտետը կապված են միմյանց հետ
Վերջերս գիտնականներն անսովոր օրինաչափություն են բացահայտել. պարզվում է՝ մարդու արտաքին հմայքն ու իմունիտետը սերտորեն կապված են միմյանց հետ:
Հետազոտողները հայտարարել են, որ գեղեցկությունը կախված է լավ իմունիտետից ու հիվանդություններին դիմակայելու համար օրգանիզմում արտադրվող հակամարմիններից: Սակայն այս փաստն աշխատում է միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների համար: Կանանց բախտն այս հարցում չի բերել:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կամավորներին B հեպատիտի դեմ ներակումներ են կատարել և չափել են հակամարմինների ու կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը: Այնուհետև մարդկանց խնդրել են գնահատել կամավորների նկարները: Այս հետազոտությունը պարզեց, որ կանանց մոտ արտաքին հմայքն ու իմունիտետը ոչնչով կապված չեն, ինչը չի կարելի ասել տղամարդկանց համար:
Սակայն սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանայք տղամարդկանց պես կորցնում են իրենց հմայքը սթրեսային իրավիճակներում, ինչն էլ, իր հերթին խիստ բացասաբար է ազդում առողջության և իմունիտետի վրա՝ հանգեցնելով սիրտանոթային հիվանդությունների զարգացման և քաղցկեղի նկատմամբ զգայունության: