Սամվել Ալեքսանյանը «կապել է» իշխանության վրա ազդեցություն ունեցողներին. Տարբեր գործեր են դասավորում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, քանի որ նրրան հաջողվել է «կապել» իշխանության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող անձանց:
Օրերս Ալեքսանյանի եղբոր որդիները «Վիեննա» ռեստորանում մեծարանքի երեկո են կազմակերպել վարչապետ Փաշինյանի մանկության ընկեր, համատեղությամբ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի համար: Նրանք Ղալումյանի եւ իշխանության վրա ազդեցություն ունեցող այլ անձանց հետ տարբեր գործեր են դասավորում, որը փոխշահավետ է երկուստեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: