Այն, ինչ մենք փնտրում ենք, պատմության ճշմարտությունն է ու դրա վերականգնումը. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հռչակագրի համաձայն՝ Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ նշվում է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օրը»։
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ելույթի ժամանակ նշել է․
«Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իրեն ու իր արժեքներին։ Սա չի եղել ճնշումների ներքո։ Այն, ինչ մենք փնտրում ենք, պատմության ճշմարտությունն է ու դրա վերականգնումը»։