«Արդարության երթը» Լոս Անջելեսում. (տեսանյութ)
Լոս Անջելեսում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ ԱՄՆ-ից և Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լոս Անջելեսում ամեն տարի տեղի ունեցող այս մասշտաբային իրադարձությունը հայտնի է որպես «Արդարության երթ»: Ավելի ուշ երթի մասնակիցները միջոցառում կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսարանի առջև: