Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նամակ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին:
Իր նամակում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել
պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել
է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի
զանգվածային սպանությունների թեմային:
«Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Առաջին
աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանյան հայերի թոռներին:
Ինչպես յուրաքանչյուր կայսրության անկման ժամանակ, Օսմանյան կայսրության
սահմաններում նույնպես հումանիտար ճգնաժամեր են եղել…
Հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել մեր երկրում՝ դաստիարակելով
Օսմանյան կայսրության և հանրապետության հայտնի որդիների: Այսօր, ինչպես և
երեկ, մեր հայ քաղաքացիները, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ,
կարևոր դեր են կատարում մեր հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի
բոլոր ոլորտներում:
Ես կցանկանայի ընդգծել հետևյալը՝ մեր երկրում հայկական համայնքի
խաղաղությունն, անվտանգությունն ու երջանկությունը մեզ համար հատուկ
նշանակություն ունեն»,- նշված է նամակում:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Պոլսո հայոց նոր պարտրիարք կընտրվի մոտ ապագայում: