Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին
Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղկեպսակների
տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Օսմանյան
կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունում։
Պսակադրման արարողությանը մասնակցել են Մոսկվայում աշխատանքային այցով
գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան
Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս
արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ
լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները,
դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։ ՀՀ պաշտապանության
նախարար Դավիթ Տոնոյանն ու դեսպան Վարդան Տողանյանը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր
Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի
ուղեկցությամբ մասնակցել են նաև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում
անցկացված մոմավառության արարողությանը։ Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվել է
նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում նախաձեռնված են տասնյակ միջոցառումներ։