«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր». Ջոնաթան Լաքոտը՝ Ցեղասպանության մասին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն այսօր՝ ապրիլի 24-ին, Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-գրել է նա եւ լուսանկարներ տեղադրել, որտեղ ինքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է եւ դեսպանատան անունից՝ ծաղկեպսակ է տեղադրել: