«Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար». ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլ
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն իր Facebook-յան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։
«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, և իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։ Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր անմեղ զոհերին, ովքեր կորցրին իրենց տները, ընտանիքները և կյանքը, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։ Սա է պատճառը, որ դեռևս 2015 թվականի մարտին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև ընդունեց»։
Իր գրառմանը Ժոզեֆ Դոլը կցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ընդունվել էր Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից 2015թ. մարտի 3-ին: