Լիոնի հայազգի փոխքաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ խոնարհվելու Ցեղասպանության նահատակների հիշատակի խորանի առաջ:
Ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք մեր պատմության ողբերգական էջերից, այն է, որ պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա»,- գրել է նա: