Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել
Ստամբուլի Սուլթանհամեդի հրապարակում ոստիկանները թույլ չեն տվել կազմակերպիչներին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը։
Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում հավաքված մեծ թվով ոստիկաններ արգելել են իրականացնել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառումը։
Ոստիկանները ամբողջ տարածքով հերթապահել են եւ թույլ չեն տվել, որեւէ մեկը փորձի ինչ-որ միջոցառում անել։
Այս տարի եւս սգո միջոցառումը փորձել էր կազմակերպել Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը։
Կազմակերպիչները հայտնել են, որ խնդրի հետ կապված հանդես կգան մամուլի ասուլիսով։