Ցեղասպանությունը շարունակվել է մինչեւ Հրանտ Դինքի սպանությունը. Մըրազ Ճալալի Խմոյան
Կա հատուցման խնդիր, հայերի հողերը գտնվում են թուրքական տարածքում, ունեցվածքներ են մնացել, գերեզմաններ եւ հինավուրց եկեղեցիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծեռնակաբերդի հուշահամալիրում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում լույս տեսնող քրդական «Ռյա Թազա» թերթի պատասխանատու խմբագիր Մըրազ Ճալալի Խմոյեանը: Նրա խոսքով՝ հայերը միայն միասնությամբ եւ միջազգային ճանաչման օգնությամբ կարող են թուրքական կառավարության դեմն առնել:
«Ցեղասպանությունը 1915 թվականից սկսվել, եւ շարունակվել է մինչեւ Հրանտ Դինքի սպանությունը: Ու վտանգ կա, որ դեռ շարունակվում է: Պետք է մինչեւ հատուցումը՝ ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, թույլատրեն ցեղասպանություն տեսած այդ մարդկանց ժառանգներին վերադառնալ իրենց մայր հող, այնուհետեւ՝ խնդիր կդառնա քարտեզագծելը»,- կարծում է Ռյա Թազա» թերթի խմբագիրը:
Նա ասաց, որ ամեն տարի ապրիլի 24-ին «Քրդական համայնքերի միությունը» եւ «Քուրդիստան» կոմիտեն գալիս են, եւ հարգանքի տուրք ենք մատուցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: