«Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայրերենով...». Թինա Կանդելակին՝ ապրիլի 24-ի մասին
Հայտնի հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելիակին Telegram-ի իր ալիքում խոստովանել է, որ այսօր ստուգում է բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակից են Հայոց ցեղասպանության զոհերին։
«Ես կիսով հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայրերենով, եւ ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաեւ իմ անձնական ցավն է»,- գրել է հաղորդավարուհին։
Թինան վստահ է, որ ողբերգության նկատմամբ միայն իր վերաբերմունքը չէ այդպիսին։ «Պատմությունը աներեւակայելի դաժանության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք, կարեւոր է, արդարացի գնահատական են ստանում ոչ միայն անմեղ տուժած մարդկանց սերունդների կողմից։ Այսօր ես սգում եմ հարազատների, ազգականների, ընկերների եւ բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը»,- գրել է նա։