«Պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով,ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը». Լին Թրեյսի
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասաց դեսպանը:
Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում: «Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշեց նա: