ԱՄՆ-ում ուղեբեռերն այսուհետ կտեղափոխեն անօդաչու թռչող սարքերը
Թույլտվություն է տրվել անօդաչու թռչող սարքերին ուղեբեռեր փոխադրել ԱՄՆ-ի տարածքում: Թույլտվությունը ստացել է Wing ընկերությունը, որը հանդիսանում է Google Alphabet-ի դուստր ձեռնարկությունը:
Արդեն մի քանի ամսից անօդաչուներով ուղեբեռների տեղափոխումը կսկսվի Վիրջինիա նահանգում: Այս գործառույթն իրականացնելու համար ընկերությունները պետք է բավարարեն բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացվում են դասական ավիափոխադրողներին:
Ի դեպ, 2020 թվականից ԱՄՆ-ում, Չինաստանում և ԵՄ որոշ երկրներում կգործի փոքր բարձրությունների վրա ավիափոխադրումների համակարգը: Խոսքը հիմնականում հենց անօդաչու թռչող սարքերի միջոցով բեռների փոխադրման մասին է: