Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ. Գարեգին Նժդեհ
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...
Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:
Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:
Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:
Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի: