Մադուրոն ռուսաստանցիներին շնորհավորել է Լենինի ծննդյան օրվա առթիվ
Վենեսուելայի
նախագահ Նիկոլաս Մադուրոն ռուսաստանցիներին շնորհավորել է Վլադիմիր Լենինի
ծննդյան օրվա առթիվ՝ նրան անվանելով «կենդանի պատմություն»՝ հայտնում է ՌԻԱ
Նովոստին։
«Շնորհավորում ենք ռուսաստանցիներին Վլադիմիր Իլյիչ Ուլյանովի ծննդյան
149-րդ ամյակի առթիվ։ Մենք արժանին ենք մատուցում այդ մեծ հեղափոխական
առաջնորդին եւ պրոլետարիատի ու սոցիալիզմի կառուցման համար պայքարի նրա
ժառանգությանը։ Լենինն այսօր դեռեւս մնում է կենդանի պատմություն»,-
Twitter-ում գրել է Մադուրոն։
Ապրիլի 22-ին լրացավ հեղափոխական, մարքսիզմի տեսաբան, բոլշեւիկյան
կուսկցության առաջնորդ, խորհրդային կառավարության առաջին ղեկավար Վլադիմիր
Լենինի (1870 - 1924) ծննդյան 149-րդ տարեդարձը։