Թուրքիան քննադատել է իրանական նավթի հարցով ԱՄՆ-ի որոշումը
Թուրքիան քննադատել է
իրանական նավթի ներկրման պատժամիջոցների ազատումից հրաժարվելու ԱՄՆ-ի
որոշումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ
Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ դա չի ծառայի աշխարհին եւ տարածաշրջանում
կայունությանը։
«Մենք չենք ընդունում միակողմանի պատժամիջոցներ եւ պարտադրանք, թե
ինչպես կառուցենք մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ»,- գրել է նա
Twitter-ում։
Ինչպես տեղեկացվում էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել
է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու
ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին
Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան,
Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։