Թրամփը պատրաստ է աշխատել Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հայտնել է հանուն Ուկրաինայում ժողովրդավարության ամրապնդման համատեղ աշխատելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ըստ գործակալության, Թրամփը Զելենսկուն հաջողություն է մաղթել և ընտրությունները կարևոր պահ է անվանել Ուկրաինայի պատմության ամբողջ ընթացքի համար:
Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային: