Լեդի Գագան մերկացել է` հանուն Աբրամովիչի արվեստի (լուսանկարներ)
Լեդի Գագան հերթական անգամ որոշել է տարբերվել բոլորից: Համացանցում են հայտնվել լուսանկարներ և տեսանյութ' երգչուհու «տարօրինակ ելույթով»: Այս եղանակով աստղը ցանկանում է հանրության ուշադրությունը կենտրոնացնել հարավսլավացի նկարչուհի Մարինա Աբրամովիչի վրա, ով մեկ տարի առաջ հայտարարել էր մի հաստատություն ստեղծելու գաղափարի մասին:
Հաստատությունը զբաղվելու է տարբեր շնորհանդեսներով, արվեստի զարգացմամբ տարբեր ուղղություններով' պար, թատրոն, երաժշտություն և այլն:
Հենց դա է փորձում գովազդել Լեդի Գագան. Ստացվում է դա իր մոտ, թե ոչ, դեռ պարզ չէ, բայց տեսարանը բավական տարօրինակ է…