Փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով. մանրամասներ Խդրանց եկեղեցուց
Ապրիլի 21-ին՝ ժամը 19:04-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
Եկեղեցու փլուզման մասին երեկ տեղեկացրել էր «»Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկը։