2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը
Թուրքիայում շարունակվում է միլիոնատերների արտագաղթը երկրից։ Ըստ
«AfrAsia Bank Limited» բանկի զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում ապրող
միլիոնատերների 10%-ը լքել է երկիրը։ Թվային արտահայտմամբ 2018-ին երկից
հեռացել է 4000 միլիոնատեր: Այս ցուցանիշով խնդրո առարկա ժամանակահատվածում
Թուրքիան առաջ է անցել բոլոր երկրներից:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2014-2018թթ Թուրքիայից արտագաղթել է ընդհանուր առմամբ 17 հազար միլիոնատեր։
Credit Suisse շվեյցարական հայտնի բանկի հրապարակած զեկույցի համաձայն
էլ, եթե 2018-ին ամբողջ աշխարհում միլիոնատերերի թիվն ավելացել է, ապա
Թուրքիայում դրանց թիվը նվազել է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում այս
պահին կա 79․242 միլիոնատեր։ Միլիոնատերերի թվի նվազումը բանկը կապում է
վերջին տարիներին թուրքական ազգային արժույթի՝լիրայի արժեզրկման հետ։
Զեկույցում նշվում է, որ 2018-ին Թուրքիայից և այլ երկրներից արտագաղթած
միլիոնատերերը հիմնականում հաստատվել են Ավստրալիայում, ԱՄՆ-ում,
Կանադայում և այլ երկրներում։
Նշենք, որ 2015 և 2016թթ. էլ Թուրքիայից արտագաղթել է 6000 միլոնատեր։