Հյուսիսային Կորեան մտադիր է Ռուսաստանի միջոցով դուրս գալ Չինաստանի ազդեցությունից
Հյուսիսային Կորեայի տնտեսական զարգացման պետական ռազմավարության շրջանակում քննարկվում է միայն Չինաստանի վրա կենտրոնացումից հրաժարվելու հարցը՝ հօգուտ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման, հաղորդում է Mainichi-ն:
Նշվում է, որ Փհենյանի պետական ռազմավարական նոր ծրագրով ընդգծվում է երկրի տեխնիկական վերազինման և առևտրի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:
Այդ ամենը հնարավորություն կտա հրաժարվել միայն Չինաստանի վրա կենտրոնացումից։
Հյուսիսային Կորեան վերջին շրջանում միջազգային պատժամիջոցների հետևանքով հայտնվել է իր գոյության ամենաբարդ տնտեսական իրավիճակում: