Արսեն Թորոսյանը խոսել է մաքուր օդի, էլեկտրական մեքենաներն ավելացնելու մասին (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել է մաքուր օդի կարևորության մասին:
Նա եթերի ընքացքում անդրադարձել է էլեկտրամեքենաների քանակն ավելացնելու անհրաժեշտությանը և նշել, որ օդի աղտոտվածությունը կարող է ավելի շատ կյանք խլել, քան ծխախոտը: Նախարարը հորդորել է խթանել էլեկտրական մեքենաների շատացումը Հայաստանում:
Նա նստել է էլեկտրական մեքենայի ղեկին և այն վարելով՝ շփվել Արա Խաչատրյանի հետ, ով մի քանի տարի է՝ իր կազմակերպության միջոցով էլեկտրական մեքենաներ է ներմուծում Հայաստանում:
Արսեն Թորոսյանը և Արա Խաչատրյանը մանրամասն նեկայացրել են մեքենայի առանձահատկությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։