Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ի ներսում գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ կոռուպցիոն շղթա չի հայտնաբերվել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր Facebook-ի էջում գրում է.
«Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ կապված հստակ է, կա և պետք է գործի օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի գիտակցումը: Եվ ոչ մի խմբային կամ "ախպերական" մոտեցում չկա ու չի կարող լինել:
Բայց, ինչպես ի սկզբանե ասել ենք , հայտարարել ենք տարբեր առիթներով, հարցեր կան, որոնց պատասխանների բացակայությունը շարունակում են օրակարգում պահել այդ հարցերի արդիականությունը:
Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ի ներսում գեթ մեկ, կրկնում եմ գեթ մեկ կոռուպցիոն շղթա չի հայտնաբերվել:
Հարց, պե՞տք է ենթադրենք թե ԱԱԾ-ն ամբողջությամբ զերծ է մնացել համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավվածությունից, թե ոչ: Թե՞, պետք ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում "ախպերական" մոտեցումը՝ "սվոիխ նե սդայոմ" սկզբունքով:
Նմանապես, դատական իշխանության հետ կապված, և ընդհանրապես դատաիրավական համակարգի ինստիտուտների հետ կապված են առկա մտահգությունները, որոնց միմիայն ղեկավարներն են փոխվել, բայց ոչ բովանդակությունը, և հետևաբար այդ ինստիտուտներում հիմնավոր կասկած ունեմ, որ գործում է "ախպերական" մոտեցումը: Չնայած, թե բարձրաստիճան ոստիկանի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցվել, դատավորի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցեվլ, քննիչի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցվել, միակ բացառությունը ԱԱԾ-ն է»: