Ռոբերտ Դե Նիրոն Թրամփին անվանել է անհաջողակ գանգստեր
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հերթական անգամ բացասաբար է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։
Դերասանը Late Night Show with Stephen Colbert թոք շոուի ընթացքում նախագահին համեմատել է գանգստերի հետ՝ անվանելով նրան անհաջողակ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Պատասխանելով Քոլբերի հարցին այն մասին, թե ինչու՞ են մարդկանց դուր գալիս գանգստերային ֆիլմերը, Դե Նիրոն հայտարարել է, որ «մարդկանց դուրս են գալիս օրենքից դուրս երևույթները, բացառությամբ այն բանի, որ այժմ Սպիտակ տանը գանգստեր է։
«Նույնիսկ գանգստերներն ունեն բարոյականություն և էթիկա, օրենքներ։ Երբ դուք ինչ-որ մեկի տալիս եք Ձեր խոսքը, դա այն ամենն է, ինչ ունեք, Ձեր խոսքը։ Այդ տղան (Թրամփը․-խմբ․) նույնիսկ չգիտի, թե դա ինչ է նշանակում»,-ընդգծել է դերասանը։