Թուրքիայի իշխող կուսակցությունը Ստամբուլում ընտրական արդյունքների չեղարկման հայտ է ներկայացրել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ՝ Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղարկելու և կրկնակի քվեարկություն կազմակերպելու պահանջով։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նաև ընտրելու իրավունք չունեցող, սակայն Ստամբուլի քաղաքապետի ընտրություներին մասնակցած ընտրողների անուններով ցուցակ։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։ Խոսքն ավելի քան 14 հազար ընտրողի մասին է։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մարտի 31-ին կայացած ընտրություններում հավաքել է 48․8 տոկոս ձայն՝ առաջ անցնելով նախագահ Էրդողանի դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմից, ով ստացել էր 48․55 տոկոս ձայն։