Մասնագետները դեռևս չեն կարողանում հասնել Աստվածամոր տաճարի մշակութային արժեքներին
Փարիզի Աստվածամոր տաճարում գտնվող մշակութային արժեքներն այնտեղից դուրս բերելու խնդիրը դեռևս շարունակում է օրակարգային մնալ տաճարում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է France Info.-ն:
Մասնագետները դեռևս չեն կարողանում հասնել մշակութային մեծ արժեք ներկայացնող ստեղծագործություններին: Հաղորդվում է, որ մշակութային արժեքները որևէ վնաս չեն կրել, սակայն, դրանք դեռևս անհասանելի են մնում մասնագետների համար:
«Ստեղծագործությունների պահպանմամբ զբաղվող մասնագետները մտածում են, թե ինչպես կարելի է հասնել այդ արժեքներին»,- հայտարարել է պատմական արժեքների պահպանման նախագծերից մեկի համադրող Ժյուդիթ Կագանը: