Վանդալի՞զմ, թե պատահար. ԱՄՆ-ում կոտրվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ցուցանակը
Կալիֆոռնիայի Մոնտեբելլո բնակավայրում կոտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի ուղղությունը ցույց տվող ճանապարհային ցուցանակը։ Սա արվել է դիտավորյա՞լ, թե՞ պատահաբար, առայժմ անհայտ է։ Այս մասին նշվում է ամերիկահայերի Asbarez լրատվական կայքում։
Ինքը՝ լրատվակայքը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ դիմել է իրավապահներին և աշխատում է միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Դիտավորության ցուցանակը կոտրելու տարբերակը դիտարկվում է, քանի որ օրեր են մնացել Հայոց ցեղասպանության հիշատակի 104-րդ ամյակի նշմանը։