Եթե ԱՄՆ-ը մերժի F-35 մատակարարել ապա Թուրքիան կդիմի Ռուսաստանին
Թուրքական կողմը կարող է դիմել Ռուսաստանին, եթե Միացյալ Նահանգները մերժի մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Defense News-ին։
Նշվում է, որ Ռուսաստանի տեխնոլոգիաների օգտագործումը Անկարայի համար «առաջին եւ լավագույն ընտրությունն է» աշխարհառազմավարական տեսակետից։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչնչով չփոխարինել F-35-ները»,- ասել է աղբյուրը թուրքական ԶՈւ-ում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան չեն կարողացել լուծել կոնֆլիկտը ռուսական Ս-400-ների պատճառով։