Զբոսաշրջիկների համար ամենակարևոր պարագաները
Զբոսաշրջիկների համար կարևոր պարագա համարվում է բջջային հեռախոսը: Այս կարծիքին է մարդկանց մոտ 80 տոկոսը, քանի որ նրանք ցանկանում են մշտապես կապի մեջ լինել հարազատների և ընկերների հետ:
70 տոկոսի կարծիքով կարևոր է ֆոտոխցիկը, որպեսզի տեսարժան վայրերում ունենան նկարներ: Զբոսաշրջիկների մոտ 54 տոկոսի համար կարևոր պարագա է նաև համակարգիչը: Այս հետազոտությունն անցկացրել է "Visa’s Global Travel Intentions Study" ընկերությունը:
Նույնիսկ հանգստի ժամանակ մարդիկ չեն մոռանում տեխնիկան, որը նրանց ամենից շատն է հոգնեցնում: