Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային և մյուս մտավորականներին
Թուրքիայի
խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում
իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հայտնի հասարակական ակտիվիստ,
գործարար Օսման Քավալային եւ քաղաքական նկատառումներով ձերբակալված այլ
անձանց։
Կարո Փայլանը գրել է. «Վերջ տվեք Սելահաթին Դեմիրթաշի, Օսման Քավալային
եւ հազարավոր ընկերների պատանդառությանը։ Ապահովեք հացադուլ հայտարարած
Լեյլա Գյուվենի եւ մյուսների պահանջները»։