Ֆրանսիացի օդաչուները պատրաստվում են գործադուլի
Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է, որ մայիսին գործադուլ են հայտարարելու: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործադուլը տևելու է մայիսի 6-11-ը և այն կազդի գրեթե բոլոր
ավիաընկերությունների վրա, որոնք աշխատում են Ֆրանսիայի տարածքում: Այդ
ավիաընկերությունների թվում են Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL
Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը:
Պատճառը այժմ խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է:
Օդաչուների պրոֆմիության անդամները կարծում են, որ օրենքի ընդունման
շրջանակներում բոլոր պրոֆմիությունները միանալու են իրար, և իրենց ձայնը
այլևս լսելի չի դառնա:
Գործադուլի հայտարարությունն անհատապես ուղարկել են նաև երկրի վարչապետ
Էդուար Ֆիլիպին, տրանսպորտի նախարարին և աշխատանքի հարցերով զբաղվող
նախարարին: