Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ
Ինդիանայի բնակչին մեղադրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ:
Մեղադրանքներ ներկայացնելու պատճառ են դարձել ֆեյսբուքում 20-ամյա Ստեֆոն Գոնսալեսի գրառումները, հաղորդում է AP-ն:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 20-ամյա Գոնսալեսը մարտի
28-ին գրառում էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ քիչ հեռու է գտնվել
նախագահի ժամանման վայրից եւ պատրաստ է եղել նրա «գլխից կրակել»: Այդ օրը,
Թրամփը հանրահավաք էր անցկացրել Մեծ Ռափիդսեում:
Գոնսալեսը մեղադրվում է նախագահին սպառնալու եւ արդարադատությանը
խոչընդոտելու մեջ: Ըստ ցուցմուքնների Գոնսալեսը գործակալներին հայտնել է,
որ իր էջը կոտրված է եղել է եւ հերքել է, որ սպառնացել է նախագահին:
Գրավոր ցուցմունքներում նաեւ ասվում է, որ սպաները փամփուշտներ եւ վառոդ
են գտել Գոնսալեսի սենյակում: Գրավոր ցուցմունքներում նշվում է, որ
Գոնսալեսը պնդել է, որ նա միակ մարդը չի եղել, որը մուտք է գործել այդ
սենյակ: