Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Մակրոնի վարկանիշը կտրուկ աճել է
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկումից հետո Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հարցումն
իրականացրել են RTL-ը, Orange-ը և La Tribune-ը:
Հաղորդվում է, որ այդ նրա վարկանիշը, անցած տարվա սեպտեմբերից սկսած,
երբեք այսքան բարձր չի եղել: Նրան բարձր գնահատական են տվել հատկապես
թոշակառուները՝ գնահատելով գնաճի ֆոնին կենսաթոշակների ինդեքսավորման
քայլը:
Մասնագետները, միևնույն ժամանակ, զգուշացնում են, որ Մակրոնը չպետք է
թուլացնի ստեղծված իրավիճակում իր դիրքերը, քանի որ այդ պարագայում երկրում
բողոքի նոր ակցիաներ կարող են մեկնարկել: