Քաղաքապետարանից դատարանի միջոցով փոխհատուցել է 24 մլն լիրա հայկական եկեղեցին
Թուրքական դատարանը բավարարել է Ստամբուլի Բեյքոզի շրջանի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու հայցն ընդդեմ Ստամբուլի քաղաքապետարանի։
Թուրքական Beykozguncel կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը ճանապարհ կառուցելու համար առանց փոխհատուցման եւ համաձայնության վերցրել էր Սուրբ Նիկողայոս եկեղեցուն պատկանող տարածքի մի մասը։
Եկեղեցու հիմնադրամը դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի քաղաքապետարանի դեմ։ Դատարանը բավարարել հայցը եւ պարտավորեցրել քաղաքապետարանին հայկական եկեղեցուն վճարել 24 մլն լիրա (5 մլն դոլար)։Թուրքական դատարանը բավարարել է Ստամբուլի Բեյքոզի շրջանի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու հայցն ընդդեմ Ստամբուլի քաղաքապետարանի։