Այսուհետ ինքնաթիռում ծխելու համար ՀՀ քաղաքացին տուգանք կվճարի
ՌԴ Տյումենի մարզի Յալուտորովսկում ժամանակավոր բնակվող Հայաստանի 27-ամյա քաղաքացին տուգանվել է ինքնաթիռում ծխելու համար, որը թռչում էր «Մոսկվա-Տյումեն» չվերթով, տեղեկացնում է «Ուրալսկի Մերիդիան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ տեղի մամուլի ծառայությանը։
Ուղեւորի կողմից ծխելու արգելքը խախտելու ահազանգը ստացվել է «Ռոշչինո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունքում ապրիլի 18-ին, առավոտյան ժամը 7-ին։
Անձնակազմը տեղեկացրել է հակահրդեհային ազդանշանման համակարգի տվիչների միանալու, ինչպես նաեւ այն ուղեւորի մասին, որը թռիչքի ժամանակ ծխել է օդանավի ուղեւորների առաջին սրահի զուգարանում։
Վայրէջք կատարող ինքնաթիռին է մոտեցել տրանսպորտային ոստիկանության վերակարգը։
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները կարգախախտին հասցրել են ոստիկանության գծային բաժանմունք, որտեղ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման մասին ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.24 հոդվածի 1-ին կետով։