«Որքանո՞վ է իրավական և բարոյական պետության ղեկը հանձել դասալիքներին». Լուսինե Հարոյան
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պարտադիր զինվորական ծառայութունից «առողջական հիմքով» ազատվել են Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, որ ԱԺ-ում պարտադիր զինծառայության մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ կոչ էր անում չկասկածել իր «դուխի» վրա: Համոզված եմ, որ շատ նորահայտ «դուխավիկներ» էլ չեն ծառայել: Արարատ Միրզոյանն էլ դեռ տարկետման մեջ է, փաստորեն: Հարցս ուղղում եմ վարչապետին.
-Որքան ինձ հայտնի է՝ առողջության հիմքով ազատվելու համար պետք է շատ լուրջ առողջական խնդիրներ ունենալ, ուրեմն որքանո՞վ է ճիշտ նման լուրջ խնդիրներ ունեցող տղաների ուսերին դնել նման գերպատասխանատու և գերլարվածություն պահանջող աշխատանք, ինչպիսին պետության կառավարումն է, երկրորդ, եթե առողջական խնդիրներն այնքան էլ լուրջ չեն և նրանք ուղղակի սպրդել են ծառայությունից, որքանո՞վ է իրավական և բարոյական պետության ղեկը հանձել դասալիքներին, որոնք փաստացի շատ հեռու են պետության հանդեպ պարտքի գիտակցումից: Պարոն Արարատ Միրզոյան, իսկը ժամանակն է, որ ձեր պարտքը կատարեք պետության և ժողովրդի առջև և դրանով իսկ օրինակ ծառայեք ձեր թիմակիցներին, որոնց ճնշող մեծամասնությունը զարմանալի օրինաչափությամբ պարտադիր զինծառայությունից խուսափել է»։