Իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Խորհուրդ ու խնդրանք
Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։
Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։
Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը:
Սիրում եմ բոլորիդ»:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթ Սանասարյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննող ԱԱԾ քննիչը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել նշված ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը եւ որոշումն ուղարկել էր վարչապետին: