Ռուսաստանում ստեղծվել է լուրերի ռոբոտ հաղորդավար
«Ռոսիա 24» հեռուստաալիքը ներկայացրել է ռոբոտ հաղորդավարի: Նա արդեն հասցրել է հայտնվել նորությունների անոնսում: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Էկրաններին Ալեքս անունով ռոբոտ հաղորդավարի հայտնվելը հեռուստադիտողների մոտ թյուրըմբռնում է առաջացրել: Ըստ այդմ, ՀԸ-ին մեղադրել են ռոբոտի միջոցով քաղաքական քարոզչության տարածման մեջ:
Ռոբոտ հաղորդավար ստանալու ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է ամերիկյան «Promobot» ընկերությունը, Պերմ քաղաքում: Ռոբոտի գլուխը սիլիկոնից է: Նա նման է ընկերության համահիմնադիր Ալեքսեյ Յուժակովին: Ալեքսի վրա ծախսվել է 15,600 դոլար: Այս փուլում ռոբոտը դրսևորում է ակտիվ դիմախաղ և շարժում պարանոցը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ռոբոտ հաղորդավար է ստեղծվել 2018թ, Չինաստանում: