Ռուսաստանը Ուկրաինային թողել է առանց նավթի
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով
արգելվում է նավթի արտահանումը Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ТАСС
լրատվական գործակալությունը։
Բացի նավթային էմբարգոյից, սահմանվում են նաեւ մի շարք այլ
ապրանքատեսակների գծով սահմանափակումներ։ Բացի նավթից, արգելվում է նաեւ
Ռուսաստանից Ուկրաինա արտահանել նավթամթերքներ, ածուխ, դիզվառելիք
մեքենաշինական ապրանքներ, վերամշակված մետաղ եւ այլն։
Ընդ որում, Մոսկվան հայտարարել է, որ այս էմբարգոն պատասխան քայլն է Կիեւի սահմանած համանման սահմանափակումների։