Շարուանկվում է վիճարկվել Ստամբուլի ընտրությունների արդյունքները
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կշարունակի վիճարկել Ստամբուլի
ընտրությունների արդյունքները այն բանից հետո, երբ ընդդիմության հիմնական
թեկնածուն քաղաքապետ դառնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ երկրին անհրաժեշտ է դադարեցնել այդ
հարցով բանավեճերը եւ կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսին
տնտեսությունն է՝ հայտնում է Reuters-ը։
17 օրվա բողոքարկումներից հետո Ազգային հանրապետական կուսակցությունից
Էքրեմ Իմամօղլին ստանձնել է պաշտոնը՝ չնայած այն բանին, որ ԱԶԿ-ն մտադիր է
խնդրել արդյունքների չեղարկման եւ Ստամբուլի քաղաքապետի նոր
ընտրությունների մասին։
Էրդողանի խոսքերով, Թուրքիան պետք է արդյունավետ օգտագործի հաջորդ
ընտրությունների ժամանակաշրջանը եւ լուծի տնտեսական, անվտանգության
խնդիրները՝ առաջ մղելով կառուցողական բարեփոխումները։
Քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուի հաղթանակը ծանր հարված էր
Էրդողանի համար եւ վերջ դրեց Ստամբուլում ԱԶԿ-ի եւ նրա իսլամիստական
նախորդների 25-ամյա վերահսկողությանը։