ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգների մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Զգուշացման մեջ ամերիկացիներին կոչ է արվում կրկին վերանայել Թուրքիա այցելելու մտադրությունը։ Ասվել է, որ Թուրքիայի սահմանամերձ որոշ շրջաններում մեծ է ահաբեկչության և առևանգման վտանգը։ Ընդգծվել է, որ Թուրքիայում շարունակվում են կամայական ձերբակալությունները։
Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել Թուրքիա մեկնած ամերիկացիներին հեռու մնալ առևտրի կենտրոններից և այլ մարդաշատ վայրերից։
Զգուշացվել է, որ Թուրքիայի Բաթման, Դիարբեքիր, Հաքքարի, Գազիանթեփ, Քիլիս, Մարդին, Շըրնաք, Թունջելի և Վան նահանգներում բժշկական օգնություն տրամադրելու ծառայությունը խիստ սահմանափակ է։