ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են առեւտրային համաձայնագիրը մայիսի վերջին կնքել
ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները աշխատում են նոր առեւտրային համաձայնագրի ավարտման վրա, որի ստորագրման արարողությունը սպասվում է մայիսի վերջին՝ հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Հղում կատարելով անանուն աղբյուրին՝ թերթը նաեւ հայտնում է, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հուսով է Պեկինում բանակցությունների նոր փուլ անցկացնել, որը կարող է սկսվել ապրիլի 29-ին։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտոնատար անձինք լավատեսական հայտարարություններ էին անում՝ նախազգուշացնելով, որ բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ։