ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի և Վենեսուելայի դեմ
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի դեմ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆիննախարարությանը, պատժամիջոցները, մասնավորապես, կանդրադառնան Վենեսուելայի Կենտրոնական բանկին և Նիկարագուայի Corporativo բանկին: Բացի այդ, Վենեսուելայի դեմ պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են երկու ֆիզիկական անձ Նիկարագուայից և մեկ ֆիզիկական անձ Վենեսուեալայից:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև հինգ կազմակերպության դեմ, որոնք առնչություն ունեն Կուբայի հետախուզական ծառայության հետ: Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, սահմանափակումների է ենթարկվել նաև Aerogaviota ավիաընկերությունը, որը պատկանում է Կուբայի իշխանություններին:
Բացի այդ, ԱՄՆ-ն սահմանափակում է ամերիկացիների ուղևորությունները, եթե վերջիններս հարազատներ չունեն Կուբայում՝ նվազեցնելու համար «քողարկված զբոսաշրջությունը»: