Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարվի. այս մասին հաղորդել է տաճարի քահանա Պատրիկ Շովեն, տեղեկացնում է The Associated Press-ը:
Քահանան նշել է, որ տաճարի մի մասը շատ ուժեղ է վնասվել: Նա նաև ավելացրել է, որ տաճարում աշխատող 67 անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է մնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել էր։ Հրդեհը լիովին ոչնչացրել էր տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։
Ապրիլի 16-ին սկսվել էր դրամահավաք տաճարի վերականգնման աշխատանքների համար։ Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։