Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնալուծվում են
Բոլորին ցնցել է այն լուրը, որ ամենատաղանդավոր և ամուր ամուսնություն ունեցող զույգը բաժանվում է: Չնայած այն բանին, որ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի միջև տարիքային մեծ տարբերություն կար, նրանք երջանիկ էին: Մայքլն առաջինն է ապահարզան պահանջել: Զույգի համատեղ ունեցվածքը կազմում է 300 մլն դոլար, որը հավասար կիսվելու է նրանց միջև: Լրատվամիջոցները հայտնում են, որ թեև զույգը հանրությանը միշտ երջանիկ է ներկայացել, բայց նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չէին: Քեթրինը հոգեկան հիվանդությամբ էր տառապում և արդեն երկու անգամ բուժում էր ստացել, ինչն էլ զույգի բաժանման պատճառն է դարձել: Մայքլը նաև կնոջը մեղադրում է այն բանում, որ իրեն վարակել է պապիլոմ վիրուսով, որը սրել է իր մոտ հայտնաբերված կոկորդի քաղցկեղը: Ասվում է, որ հոլիվուդյան զույգն իր որոշման մասին կհայտնի «ԷՄՄԻ» մրցանակաբաշխությունից հետո: