Ինչո՞ւ է սփյուռքի հանձնակատարի օրինակը վերցվել Կիպրոսից, ոչ թե Իսրայելից․ քննարկում խորհրդարանում
Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում նախատեսվում է վերացնել Սփյուռքի նախարարությունն ու դրա գործառույթները փոխանցել վարչապետի աշխատակազմի սփյուռքի հանձնակատարի նոր ստեղծվելիք գրասենյակին։
ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց, թե ինչու է ընտրվել հենց Կիպրոսի օրինակը, ոչ թե, օրինակ, Իսրայելի ավելի հաջողված տարբերակը։ Զեյնալյանը պատասխանեց, որ աշխարհում բոլոր օրինակները լավն են, և նույնիսկ եթե Կիպրոսում չլիներ այդ օրինակը, Հայաստանը կարող էր առաջինը լինել այդ տարբերակը կիրառելու հարցում։