Ոստիկանները առևանգել են չորս ակտիվիստների
Ռուզաննա Գրիգորյանը «Վճարում ենք 100 դրամ» խմբում ահազանգել է, որ քաղաքապետարանի մոտից ոստիկանները առևանգել են 4 ակտիվիստների:
«Այսօր մի խումբ նախաձեռնել էր քաղաքապետարանի դիմաց, որպես վճարովի կանգառների դեմ ուղղված գործողություն, կարմիր գծեր փչել: Ակցիայի բարեհաջող ավարտից հետո առանց որևէ բացատրության և հիմնավորման ոստիկանները առևանգել են Վահե Գևորգյանին: Նա այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Հիմա ակտիվիստները փակել են փողոցի մի մասը և պահանջում են ներկայացնել Վահեին տանելու օրինական հիմքերը: Ով կարող է թող շտապ իջնի քաղաքապետարանի մոտ»: