Տեխասում կինն ամուսնուն ծեծել է, որովհետև արտաքինի մասին հարցին չի պատասխանել
Երիտասարդ կինը ծեծել է ընտրյալին այն պատճառով, որ նա քնքուշ խոսքեր չի ասել իր արտաքինի մասին։ Ինչպես տեղեկացնում է USA.one-ը, Տեխասում ոստիկանները ընտանեկան բռնության մասին կանչ են ստացել։ Տուն մտնելիս նրանց դիմավորել է 20-ամյա Լիզեթ Գուադալուպե Ռամիրեսը, որը տեղեկացրել է, որ սեփական ամուսինը փորձել է խեղդել նրան։ Բայց երբ ոստիկանը հարցրել է ամուսնուն եւ տանը ներկա բարեկամուհուն, իրավիճակն արմատապես փոխվել է։
Պարզվել է, որ ամուսնական զույգն այդ երեկո կինո է գնացել։ Դիտման ժամանակ Ռամիրեսը ամուսնուն հարցրել է՝ համակրելի՞ է արդյոք ինքը։ Ի պատասխան՝ աղջիկը միայն լռություն է ստացել, ինչը կատաղեցրել է նրան։ Տուն վերադառնալու ճանապարհին կինը մի քանի անգամ հարվածել է ամուսնու գլխին, իսկ երբ վերադարձել են տուն, տաքացած կինը շարունակել է ծեծել ամուսնուն։ Ծեծկռտուքը փորձել է դադարեցնել բարեկամուհին։ Այդ ժամանակ Ռամիրեսը ուշադրությունը կենտրոնացրել է այդ կնոջ վրա ու մի քանի անգամ հարվածել նրան։
Իսկ երբ դեպքի վայր է եկել ոստիկանությունը, վիրավորված կինը որոշել է բանտ ուղարկել անտարբեր ամուսնուն։ Ի դժբախտություն նրա՝ իրավապահները հավատացել են ծեծված ամուսնուն, այլ ոչ թե վիրավորված կնոջը։ Ռամիրեսը ձերբակալված է, նրան մեղադրել են ծեծի եւ ընտանիքում բռնության համար։