ՆԱՏՕ-ն հերքում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու մասին ռուսական կողմի հայտարարությունը
ՆԱՏՕ-ում հերքել են նախօրեին Ռուսաստանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ երկու կողմերի միջև կտրականապես դադարեցված են քաղաքացիական ու ռազմական համագործակցության բոլոր կապերը, հայտնում է Korrespondent-ը՝ նշելով, որ այս մասին հայտարարություն է արել կառույցի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի փոխվել: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հավատարիմ է երկբևեռ հաղորդակցության սկզբունքին. հզոր զսպում ու պաշտպանություն՝ երկխոսության ֆոնին»,- ասված է հայտարարության մեջ:
Այդուհանդերձ, կառույցից նշել էին, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ գործողությունների պատճառով կառույցը դադարեցրել էր այդ երկրի հետ ուղիղ համագործակցությունը, սակայն, որոշ ուղիներ պահպանվել են՝ հետագայում երկխոսություն ծավալելու համար: Իսկ 2018 թվականին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ կառույցի ներկայացուցիչները բացառել էին Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունների վերականգնումը, եթե այդ երկիրը չփոխի իր պահվածքը:
Լունգեսկուն հայտարարել է, որ կառույցը շարունակում է կապ պահպանել Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով 2019 թվականի հունվարի կայացած ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի անցկացումն ու այս տարվա մարտին Մյունխենում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՌԴ արտգործնախարարի միջև կայացած հանդիպումը: